«Շահած տոմոսով» Շարմ Էլ Շեյխ մեկնած հայ ամուսինները այնտեղ երեխա են ունեցել, բայց այժմ դժվար դրության մեջ են. news.am
Advertisement 1000 x 90

«Շահած տոմոսով» Շարմ Էլ Շեյխ մեկնած հայ ամուսինները այնտեղ երեխա են ունեցել, բայց այժմ դժվար դրության մեջ են. news.am

Հայաստանից Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաք հանգստի մեկնած ամուսիններ Նարեկ Հովհաննիսյանը եւ Լիլիթ Առաքելյանը դժվար դրության մեջ են հայտնվել։ Նրանք խաղարկությամբ շահել են հանգստի տոմս, սակայն Շարմ Էլ Շեյխ քաղաք Ժամանելուն պես 7-ամսական հղի կինն անսպասելիորեն ծննդաբերել է, և այժմ նրանք ֆինանսական խնդիրներ ունեն։

Նարեկ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակը․ «Նոյեմբերի 2-ին ժամանել ենք Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք, կինս հղի էր՝ համարյա 7 ամսական, օդանավակայանում վատ զգաց, արագ բերեցինք հյուրանոցի ընդունարան, որտեղից շտապօգնության մեքենայով մեզ տարան հիվանդանոց։ Հիվանդանոցում կինս երեխային կեսարյան հատումով ծննդաբերեց, երեխան ծնվեց թերհաս, հիմա ակվարիումի մեջ է, կնոջս հետ ամեն ինչ նորմալ է, դուրս է գրվել, բայց երեխային թույլ չեն տալիս երկրից տանել, նրան ինչ-որ ժամանակ պետք է պահեն հիվանդանոցում։ Երեխային դուրս գրելը հետաձգել են մինչեւ հաջորդ չորեքշաբթի օրը, հյուրանոցի ծախսերը վճարված են մինչեւ նոյեմբերի 9-ը։ Կնոջս վիրահատության համար բավականին մեծ գումար են ուզում, ինչը մեր ապահովագրությունն ընդհանրապես չի կոմպենսացնում, մեզ անհրաժեշտ է ընդհանուր 3800 դոլար, որը ես չունեմ»։

Նա նաեւ շեշտում է՝ Շարմ էլ ՇԵյխում հանգիստը շահել են խաղարկությամբ, չեն պլանավորել գնալ Եգիպտոս․ «Հիմա պետք է հիվանդանոցում գումարը վճարենք, երեխային դուրս գրեն, հետո էլ պիտի Հայաստան հասնելուն պես հատուկ պայմաններով շտապօգնության մեքենայով տեղափոխեն հիվանդանոց։ Եգիպտոսում դեսպանատանը ծննդականի հարցը լուծվել է»։

news.am