Իսկ երկրպագուներին հարցրե՞լ եք․ Քիմ Քարդաշյանի ամուսինն արգելել է նրան գռեհիկ տեսք ունենալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իսկ երկրպագուներին հարցրե՞լ եք․ Քիմ Քարդաշյանի ամուսինն արգելել է նրան գռեհիկ տեսք ունենալ

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, արգելել է նրան զգեստի վրա արհեստական կրծքեր ավելացնել, ինչ կերպ ներկայացել էր Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala-ին։ Այս մասին նա պատմել է The Real ամերիկյան հեռուստաշոուի ժամանակ, որի եթերը լի էր խոստովանութոյւններով։

Ֆրանսիացի մոդելավորող Thierry Mugler-ն իր ստեղծագործությունը համալրել էր արհեստական կրծքերով, որով թաց կրծքի տպավորություն էր թողել։ Քիմի խոսքերով՝ իր ամուսինը համառորեն արտահայտել է իր դժգոհությունը եւ խնդրել, որ զգեստն առանց դրանց լինի։ Արդյունքում նա որոշել է ընդառաջել Քանյեին եւ լսել նրա պահանջը։

Բացի այդ, Քարդաշյանը հիշեցրել է, որ ամուսինը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է ավելի կրոնասեր եւ նա հարգում է նրա ընտրած ճանապարհը, այդ իսկ պատճառով հասկանում է, որ պետք է մի քիչ համեստ լինել։

Նա իմ ամուսինն է եւ ես աջակցում եմ նրան այս փոփոխությունների ճանապարհին։ Ես որոշակիորեն ցանկանում եմ պարկեշտ տեսք ունենալ իմ երեխաների համար եւ գտնում եմ, որ նրանք արդեն բավականին բան են տեսել»,- հեռուստաաստղի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն։

style.news.am