Գործողություններ, որոնք չի կարելի անել դաշտանային ցիկլի ընթացքում
Advertisement 1000 x 90

Գործողություններ, որոնք չի կարելի անել դաշտանային ցիկլի ընթացքում

Fithacker.ru կայքը ներկայացրել է այն գործողությունները, որոնք չի կարելի կատարել դաշտանային ցիկլի ընթացքում։

Այն, ինչ ձեզ ստիպում է տխրել։ Հավանականությունը, որ դուք կլինեք էմոցիոնալ պոռթկման եզրին, բավական մեծ է։ Ինչո՞ւ այդ դեպքում առավել դժվարացնել իրավիճակը։

Քնել՝ առաց հուսալի «պաշտպանության»։ Երբ արթնանում եք գիշերվա կեսին և հասկանում, որ դաշտանային ցիկլն իր հետ անակնկալներ է բերել… Ցիկլի ժամանակ մահճակալից վեր կենալն ամենաբարդ ու տհաճ երևույթներից մեկն է թվում, իսկ կեղտոտ անկողնում պառկելն առավել տհաճ է։

Էպիլյացիա։ Սա շատ վատ միտք է, առանց այն էլ ուժերն ու նյարդերը հատման եզրին են։ Ինչո՞ւ եք այդ դեպքում առավել վատացնում իրավիճակը։

Սպիտակ տաբատ կրել։ Նույնիսկ, եթե գնեք ամենալավ պաշտպանիչ միջոցը, դա ևս չի ապահովագրի ձեզ տհաճ հետևանքներից։

Չփոխել «պաշտպանությունը»։ Սա մեծ խնդիր է, հատկապես, եթե տամպոններ եք օգտագործում։ Մեծ է ինֆեկցիոն հիվանդությունների հավանականությունը։

Ժամանակին չօգտագործել ցավազրկող միջոցներ։ Դաշտանային ցիկլից առաջ անհրաժեշտ է ցավազրկող միջոց օգտագործել։ Սա կարող է էապես լավացնել իրավիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը