1935 թվականի նոյմեբերի 8-ին Փարիզի հարավում գտնվող Սո արվարձանային քաղաքում ծնվեց Ալեն Դելոնը, ով պետք է դառնար համաշխարհային թիվ մեկ սրտակերն ու էկրաններից այն կողմ գերեր հազարավոր կանանց:
Նրա անունը շարունակում է «գեղեցիկ» ու «անկրկնելի» բառերի հոմանիշը մնալ: Հայտնի է, որ նա Շարլ Ազնավուրի մտերիմներից էր ու հենց այս պատճառով բազմիցս եղել է մեր հայրենիքու:
Երևի չէինք պատկերացնի , որ միօր մեր տաղավարում կհյուրընկալենք նրա մեկ այլ հայազգի ընկերոջը, ով մշակութային մի շարք հետաքրքիր միջոցառումներ է իրականացնելու Հայաստանում, որոնց հետ անմիջականորեն կապված է աշխարհահռչակ դերասանի անունը:
Մեր հյուրերն են Գագիկ Զաքոյանն ու Դավիթ Խաչատրյանը: