Բացառիկ վիրահատություն Գյումրիում․ Վիրաբույժը 5կգ-անոց միոմատոզ հանգույց է հեռացրել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բացառիկ վիրահատություն Գյումրիում․ Վիրաբույժը 5կգ-անոց միոմատոզ հանգույց է հեռացրել

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինելոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել՝ արգանդի 5կգ-ոց հսկա միոմատոզ հանգույցի հեռացում բաց եղանակով։

Օրեր առաջ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց էր դիմել 39-ամյա կին բազմաթիվ գանգատներով՝ քաշի ավելացում, որովայնի չափերի մեծացում, հաճախամիզություն, առատ արյունահոսություն, ինքնազգացողության կտրուկ վատացում։

Համալիր հետազոտություններ անցնելուց հետո պացիենտի մոտ հայտնաբերվում է արգանդի միոմատոզ բավականին մեծ հանգույց։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանի և փորձառու բժշկական անձնակազմի կողմից իրականացվել է բարդ վիրահատություն, կնոջ օրգանիզմից բարեհաջող հեռացվել է հսկա գոյացությունը։

Հետվիրահատական շրջանը անցնում է առանց բարդությունների, և ընդամենը օրեր անց պացիենտը դուրս է գրվում հիվանդանոցից՝ առողջությունը և ինքնազգացողությունը վերականգնված։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ լուսանկարները կարող են ձեզ տհաճ թվալ

med.news.am