Էլեկտրոնային սիգարետները վնասակար են սրտանոթային և նյարդային համակարգի համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Էլեկտրոնային սիգարետները վնասակար են սրտանոթային և նյարդային համակարգի համար. հետազոտություն

Էլեկտրոնային սիգարետներն այդքան էլ անվնաս այլըտնարք չեն, ինչպես ցույց են տվել սրտանոթային համակարգի վրա դրանց ազդեցության մասին մինչկլինիկական և կլինիկական հետազոտությունները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Cardiovascular Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վեյփինգը կարող է ազդել ինչպես սրտանոթային, այնպես էլ նյարդային համակարգի վրա:

Ինչպես նշել է Օհայո նահանգի պրոֆեսոր Լոռեն Ուոլդը, շրջակա միջավայրի և օդի աղտոտման հարցով բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ գերփոքր պինդ մասնիկները (2,5 միկրոնի սահմաններում), ներթափանցում են մարդու արյունատար համակարգ և ազդում սրտի հյուսվածքների վրա:

Մարդու առողջության համար, սակայն, վտանգավոր են ոչ միայն վերոնշյալ միկրոմասնիկները, այլ նաև նիկոտինը, որը բարձրացնում է զարկերակային ճնշումը, ինչը, իր հերթին, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Նիկոտինի ազդեցությունը նաև հանգեցնում է սրտի ռիթմի խախտումներին և թրոմբների ձևավորմանը: Իսկ ահա միկրոմասնիկները, որոնք պարունակվում են էլեկտրոնային սիգարետներում, հանգեցնում են անոթային պատերի սեղմանն ու դրանց թաղանթներում բորբոքիչ գործընթացներին՝ նշվում է հետազոտության մեջ:

Մեկ այլ վնասակար գործոն կարող են լինել արոմատացված նյութերը, որոնք օգտագործվում են վեյփինգի համար սարքերում: Սրտի և անոթների վրա դրանց ազդեցության հետազոտությունները քիչ են, սակայն շատ դեպքերում դրանց կազմությունը արտադրողները չեն բացահայտում:

news.am