Գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել
Advertisement 1000 x 90

Գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել

ԱՄՆ Փենսիլվանիա համալսարանի գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել մարդու գենոմի խմբագրման միջոցով:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ նոր միջոցը փորձարկել են 3 պացիենտի վրա: Նրանցից երկուսի մոտ բազմակի միելոմա է եղել, երրորդի մոտ՝ սարկոմա: Բոլոր երեք դեպքերում ստանդարտ թերապիան անարդյունավետ է եղել:

Գիտնականները վերցրել են պացիենտների Т-բջիջները, դրանք փոխարինել գենային մակարդակով՝ դրանց նոր հնարավորություն տալով արդյունավետ ճանաչել և սպանել քաղցկեղային բջիջները: Խոսքը 3 գեների հեռացման մասին է, որոնք կարող են դանդաղեցնել իմունային բջիջների հակաքաղցկեղային գործունեությունը:

Փորձարարական բուժումից 2-3 շաբաթ անց պացիենտներից մեկի մոտ քաղցկեղը շարունակել է զարգանալ, երկրորդի վիճակը կայուն է եղել, իսկ երրորդ պացիենտի վիճակի մասին եզրակացություն անելը դեռ վաղ է:

Փորձագետները ծրագրում են այդ միջոցը փորձարկել ևս 15 պացիենտի վրա: Այսօր կարելի է միայն ասել, որ փոփոխված բջիջները գոյատևում են և բազմանում պացիենտների մարմնում:

med.news.am