Եվգենի Պետրոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Ժորինը՝ նախկին կնոջ դերասանուհի Ելենա Ստեփանենկոյի հետ գույքի բաժանելու գործընթացում, խոսել է անշարժ գույքի իրավիճակի մասին, որը նախկինում պատկանում էր զույգին: Փաստաբանի հետ հարցազրույցը հրապարակված է «Կոմսոմոլսկայա պրավդա» -ում:
Ըստ Ժորինի, իր պաշտպանյալի նախկին կինը հավակնում է ամուսնության մեջ ձեռք բերված ամբողջ ունեցվածքին, բացառությամբ մեկ բնակարանի՝ Զաչատևսկու նրբանցքում («Ոսկե մղոն» մայրաքաղաքային շրջանում), որի արժեքը փաստաբանի նախնական գնահատմամբ կազմել է 369 միլիոն ռուբլի: Հրապարակման պահին բնակարանում բնակվում է Ստեփանենկոն: Փաստաբանի խոսքերով՝ կինը ստանձնել է այդ բնակարանի կոմունալ վճարումները, սակայն, նա միայն մասամբ է կատարում դրանք: «Լույսի, գազի, ջրի համար, որպեսզի չանջատեն: Իսկ, օրինակ, հիմնանորոգումը՝ ոչ », – ասել է Ժորինը պարբերականին:
Ինչպես նշել է փաստաբանը, Պետրոսյանի և Ստեփանենկոյի ունեցվածքի գնահատումը, , որը նրանք պետք է բաժանեն, ընթացքի մեջ: Ժորինը նշել է, որ իր պաշտպանյալը ակնկալում է հավասարապես բաժանել գույքը, մինչդեռ նախկին կինը պնդում է մեկ այլ տարբերակ: «Ըստ իմ հաշվարկների,(Ստեփանենկոն ակնկալում է ստանալ) մոտ 80 տոկոսը», – ասել է փաստաբանը:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեփանենկոյի ամուսնալուծության վարույթի սկզբի մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը: Զույգը ամուսնալուծվել է 2018-ի նոյեմբերին, գույքի բաժանումը անցնում է առանձին գործով: Պետրոսյանն ու Ստեփանենկոն ամուսնացել են 1980-ականների կեսերին, ամուսնության ընթացքում զույգը հաճախ բեմում համատեղ ելույթներ է ունեցել: