Լյարդը, ինչպես և մյուս օրգանները, ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ երբ լյարդում մեծ քանակով տոքսիններ են կուտակվում, այն չի կարողանում նորմալ կատարել իր աշխատանքը: Կայքը ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:
Մեզի կամ արտաթորանքի փոփոխություն: Մեզի և արտաթորանքի գույնի, հոտի փոփոխությունները կարող են վկայել լյարդի գործունեության խանգարման մասին:
Որովայնի փքվածություն: Որովայնի փքվածությունը կարող է կապված լինել մի խումբ խնդիրների, այդ թվում՝ լյարդի աշխատանքի հետ: Սպազմը, գազերի կուտակումը, ծանրության զգացումը կարող են վկայել լյարդի գերծանրաբեռնվածության մասին:
Մաշկային խնդիրներ: Տոքսինների կուտակումը, որպես կանոն, բացասական ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա: Գրգռվածությունը, չորությունն ու ակնեն կարող են զգուշացնել այն մասին, որ հարկավոր է ուշադրություն դարձնել լյարդի առողջությանը:
Այրոց և ռեֆլյուքս: Այս երևույթները հաճախ են նկատվում մարդկանց շրջանում, ովքեր չափից շատ են ուտում, չարաշահում են կծու մթերքը:
Ֆիզիկական և հոգեկան հոգնածություն: Սրանք հիմնականում գերլարվածության կամ վնասակար սովորությունների արդյունք են: Սակայն, եթե դրանք պահպանվում են երկար ժամանակ, և առկա չէ այլ պատճառ, հարկավոր է ուշադրություն դարձնել լյարդի աշխատանքին: Քնկոտությունը, ուշադրության կենտրոնացման խնդիրները, ֆիզիկական թուլությունը կարող են վկայել տոքսինների կուտակման մասին:
Հեղուկի կուտակում: Հեղուկի կուտակումը կարող է պայմանավորված լինել նաև լյարդի ոչ լիարժեք աշխատանքով: Այս դեպքում այտուցվածությունը հիմնականում նկատվում է ստորին վերջույթներում և որովայնի հատվածում:
Մաշկի դեղին գույն: Սա հիմնականում տեղի է ունենում բիլիռուբինի մակարդակի բարձրացման հետևանքով:
Ախորժակի անկում կամ բացակայություն: Այս նշանների պատճառ կարող են դառնալ բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ լյարդի աշխատանքի խանգարումները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը