Համացանցում է հայտնվել ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հազվագյուտ հարցազրույցներից մեկը: 2002-ին Լենոքս Լյուիսի հետ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Թայսոնն ասել է, որ Անջեյ Գոլոտայի դեմ մենամարտից առաջ ինքը մի ամբողջ տարի սեռական հարաբերություն չի ունեցել:
«Սարսափելի միայնակ էի: Բռնցքամարտն աշխարհի ամենամիայնակ մարզաձևն է: Ես մի ամբողջ տարի սեքսով չեմ զբաղվել կնոջս հետ: Կարծում եք՝ ինձ անհանգստացնում էր Անջեյ Գոլոտա՞ն: Ես ամիսներ շարունակ չեմ տեսել երեխաներիս»,- Թայսոնին է մեջբերում Daily Star-ը:
Թայսոն-Լյուիս մենամարտը կայացել է 2002թ. օգոստոսի 8-ին, հաղթել է Լյուիսը:
Գոլոտայի հետ մենամարտում Թայսոնի հաղթանակը չեղարկել են՝ մարիխուանայի օգտագործման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը