Ինչպե՞ս շքեղ տեսք ունենալ՝ առանց ջանք գործադրելու. Ամալ Քլունիի նոր օրինակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս շքեղ տեսք ունենալ՝ առանց ջանք գործադրելու. Ամալ Քլունիի նոր օրինակը

Կոլումբիայի իրավաբանական դպրոցի սաները հաջողակ են. նոր ուսումնական տարում նրանց ուսուցիչներից մեկն իրավապաշտպան Ամալ Քլունին է, որը հայտնի է՝ որպես փայլուն իրավաբան և մեր ժամանակների ամենաոճային կանանցից մեկը: Միանշանակ, Ջորջ Քլունիի կինը շատ բան ունի սովորեցնելու: Եվ եթե ապագա իրավաբանների համար հեղինակավոր իրավաբանական դասընթացները տեղի են ունենում փակ դռների հետևում, ապա Ամալի զգեստապահարանին ականատես լինելու համար հարկավոր չէ լսարան մտնել:

Անցյալ շաբաթ դասախոսելու համար Ամալ Քլունին ընտրել էր նրբագեղ միդի-զգեստ և մեծ պայուսակ՝ փաստաթղթերի համար: Եվ, իհարկե, իր կերպարի անբաժանելի մասը՝ արևային ակնոցները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը