
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է, թե ինչպես է տնից դուրս հանել իր ամուսնուն՝ Դմիտրի Իվանովին, գումար տալով նրան նախապես պատրաստված ծրարով:
«Ես նրան փող տվեցի, որպեսզի տղան չկորչի: Ուղիղ 7000 եվրո: Ես ասացի, որ ես հենց այդքան եմ գնահատում յոթ տարվա ամուսնական կյանքի գեղեցկությունը: Իսկ երկու հազարը հանում եմ անորակ սպասարկման համար », – ասել է երգչուհին NTV հեռուստաընկերության «Секрет на миллион» ծրագրի եթերում:
Լոլիտան նաև ցույց է տվել երկրպագուներին իր ամուսնու էրոտիկ նամակագրությունը նրա սիրուհու հետ: Հաղորդագրությունների «սքրինշոթ»-երը նա արդեն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Լոլիտան ինը տարվա ամուսնությունից հետո բաժանվել էր երիտասարդ ամուսնուց: Նա մեղադրել է ամուսնուն դավաճանությունների մեջ, սակայն Դմիտրի Իվանովը հերքել է ամեն ինչ: Երգչուհու փաստաբանը մտադիր է ապացուցել նրա անհավատարմությունը: