Կուրսկի մարզում հրդեհի հետևանքով զոհվել է երեք երեխա
Advertisement 1000 x 90

Կուրսկի մարզում հրդեհի հետևանքով զոհվել է երեք երեխա

Կուրսկի մարզի Պրիստեն ավանում նոյեմբերի 11-ի առավոտյան հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որտեղ ապրում էր չորս երեխաներ ունեցող ընտանիք: Երեք երեխաները զոհվել են, ծնողները հասցրել են փրկել միայն մեկին: Այդ մասին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մարզային վարչության մամուլի ծառայությունում: Զոհվել են 2014, 2016 եւ 2017 թվականներին ծնված երեք երեխաները:

Հրդեհի ազդանշանը ԱԻՆ-ում ստացվել է տեղական ժամանակով ժամը 06:38-ին (Երեւանի ժամանակով 07:38-ին): Կրակը մարել են 06:52-ին: Շենքում ամբողջովին այրվել է 35 քառակուսի մետր տարածությամբ բնակարանը: Հրդեհի պատճառները պարզվում են:



Նման նյութեր