Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան․ Գորբաչով
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան․ Գորբաչով

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը համաձայն չէ այն պնդումների հետ, որ ԽՍՀՄ վերակառուցման տարիներին «հանձնել է» Արևելյան Եվրոպայի երկրները։ Այս մասին նա հայտնել է ֆրանսիական «Ֆիգարոյին» տված հարցազրույցում։

«Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան։ Լեհաստանը՝ լեհերին, Հունգարիան՝ հունգարներին, Չեխոսլովակիան՝ չեխերին և սլովակներին»,- ասել է ԽՍՀՄ վերջին ղեկավարը։

Նրա խոսքով՝ դա եղել է Խորհրդային Միության ղեկավարության՝ վերակառուցման քաղաքականության ծիրում։ Գորբաչովը պնդում է, որ ազատություն և իրավունքներ է տվել այդ երկրներին, այնպիսի իրավունքներ, որոնցից արդեն իսկ օգտվում էին ԽՍՀՄ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ Գորբաչովի «պերեստրոյկայից» սկսվեց ԽՍՀՄ նախկին ինքնության կազմաքանդումը հօգուտ ժողովուրդների և մարդկանց իրավունքների վերականգնման։ ԽՍՀՄ-ի հետ քաշվելուց հետո Արևելյան Եվրոպան աստիճանաբար գրեթե ամբողջությամբ միացավ Արևմտյան բլոկին։

shantnews.am