Պատմաբան Վահե Անթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակետ է ներկայացրել հայոց գրերի մասին.
«Եվս երկու վկայություն, որ Մաշտոցը չէ հայերեն տառերի գյուտարարը։ Ըստ իս՝ նա սոսկ վերականգնել է 100 տարի առաջ՝ 301-ին արգելված գրային համակարգը․․․
Ըստ Խորենացու՝ (գիրք երկրորդ, գլուխ ԿԶ) ծագումով հայ գնոստիկ Բարդածանը, Եդեսիա քաղաքից, մտնում է Անահտական գավառի Անի ամրոցը, կարդում «Մեհենական պատմությունը» այդ թվում՝ Թագավորների գործերը, ավելացնում է ժամանակի իրադարձություններն, ու այդ ամենը թարգմանում է հունարեն և ասորերեն։ Այս տեքստից ակնհայտ է, որ Բարդածանը թարգմանությունը կատարել է հենց հայերենից։
Դեռևս երրորդ դարի առաջին կեսին, հույն մատենագիր Հիպպոլիտոսը գրում է, որ հնուց դպրություն ունեն հրեաները, հռոմեացիները, հելլենները, իսպանացիները, մեդացիները և հայերը․․․»: