ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հնդկական ջեներիկ բարձրորակ դեղերը 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները: Ազգային ծրագրում ներգրավված է եղել տարեկան 500 անձ, ապա 1000: Մենք պետք է վերացնենք հեպատիտ C-ի համաճարակը Հայաստանում՝ շնորհիվ հնդկական բարձրորակ ջեներիկ դեղերի»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ Հայաստանում գրանցված է 4000 անուն և ավելի դեղորայք, և այդ դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից: