Հանրային հեռուստատեսությունը չի կարող լինել հանրային բառիս բուն իմաստով՝ դրա պահանջը դեռևս չի ձևավորվել հասարակության մեծամասնության մեջ, և որքան ես եմ հասկանում կյանքից, այն նույնը կմնա դեռևս մի քանի սերնդի կյանքի ժամանակահատվածում: Առաջին փորձը, որ կարող էր արագացնել նման պահանջի ձևավորումը, 1988-ի ազգային զարթոնքն էր, սակայն այն այլևայլ պատճառներով ձախողվեց: Տարիուկես է, ինչ երկիրը կառավարում է «ժողովրդի իշխանությունը», սակայն այն ևս փորձեր չի անում ձևավորելու դրա հիմքերը. ասվածի վկայությունը թե՛ Պետրոսին հանրայինի եթեր հրավիրելն էր և թե՛ ինչ-ինչ պատճառներով հրաժարական ներկայացրած «հեղափոխական չինովնիկների» նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը դրա եթերում: Այդ հարցում իրավիճակ կարող է փոխվել, եթե փոխվեն երկրի վարչապետի մոտեցումները բազմաթիվ հարցերի, և այդ թվում՝ տվյալ հարցի առումով, բայց դա ֆանտաստիկայի ոլորտից է:
Վախթանգ Սիրադեղյանի էջից: