Վալերիա եւ Իոսիֆ Պրիգոժին զույգը հաճախ են օրինակելի համարում։ Երգչուհին ու պրոդյուսերը 15 տարի շարունակ հետեւում են միմյանց։ Երգչուհին եւ պրոդյուսերը նախկին ամուսնությունների ընթացքում լույս աշխարհ եկած երեխաներ ունեն։ Զույգը երազում էր ընդհանուր երեխայի մասին, սակայն առայժմ այն իրականություն չի դարձել։ Այս մասին Պրիգոժինն անկեղծորեն պատմել է «Собеседник»-ի լրագրողներին։
Այժմ արտիստը երեխաների մասին երազանքը թողել է անցյալում։ Դա վշտացնում է Պրիգոժինին, որը դեռ հրաշքի հույս ունի։ Ընդ որում, պրոդյուսերը կտրականապես չի ցանկանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից։ «Մենք ոչինչ չեն կանխագուշակում. ինչպես կստացվի։ Բայց նա այլեւս չի ուզում երեխաներ ունենալ, իսկ ես ցանկանում եմ։ Բայց այդ հարցում պետք է լինի երկու մարդու ցանկություն։ Փոխնակ մոր մասին առհասարակ խոսք չկա։ Դա հարկավոր է նրանց, ովքեր երեխա չունեն»,- Իոսիֆի խոսքերը մեջբերել է պարբերականը։