Աշխարհում միլիարդատերերի թիվը շարունակում է աճել
Advertisement 1000 x 90

Աշխարհում միլիարդատերերի թիվը շարունակում է աճել

Աշխարհում միլիարդատերերի թիվը շարունակում է աճել, չնայած այն բանին, որ անցյալ տարին անբարենպաստ է եղել նրանց բանկային հաշիվների համար։

Ներկայում աշխարհում հաշվվում է մոտ 2101 միլիարդատեր՝  589 մարդով կամ 38,9 տոկոսով ավելի շատ, քան հինգ տարի առաջ, համաձայն UBS Billionaire Insights-ի 2019թ․զեկույցի, հայտնում է CNBC-ը։

Այդ նույն հնգամյակում նրանց ընդհանուր կարողությունը աճել է ավելի քան 1/3-ով եւ հասել է 8,5 տրիլիոնի։ Զեկույցը ներառում է 2013-2018թթ․ տվյալներ։

Ամերիկյան միլիարդատերերը միակն են, որոնց հարստությունը աճել է 0,1 տոկոսով։ Տարվա վերջի տվյալներով, տարածաշրջանում ապրում էր մոտ 749 միլիարդատեր՝ 3,6 տրիլիոն գումարային ունեցվածքով։

Սակայն Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախկինի պես ապրում են ամենաշատ միլիարդատերերը՝ 754 մարդ, որոնց ունեցվածքի գումարը կազմում է 2,5 տրիլիոն դոլար։

Ընդ որում, Չինաստանին բաժին է ընկնում տարածաշրջանի միլիարդատերերի 43 տոկոսը, Հնդկաստանին՝ 14 տոկոսը, Հոնկոնգին՝ 9 տոկոսը, իսկ Ճապոնիային՝ միայն 4 տոկոսը։

Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում անցյալ տարի միլիարդատերերի թիվը կրճատվել է 5 տոկոսով՝ հասնելով 598 մարդու, որոնց ունեցվածքի ընդհանուր չափը կազմել է 2,4 տրիլիոն։

Նաեւ նշվում է միլիարդատերերի շարքն անցնող կանանց թվի նկատելի աճի մասին։ Ներկայում աշխարհում հաշվվում է 233 միլիարդատիրուհի, որը 46 տոկոսով ավելի է, քան 2013 թվականին։

news.am



Նման նյութեր