Ուսանողուհուն դաժանորեն սպանած դասախոսի բնակարանից կադրեր են հրապարակվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուսանողուհուն դաժանորեն սպանած դասախոսի բնակարանից կադրեր են հրապարակվել

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ Օլեգ Սոկոլովը մեղադրվում է նույն համալսարանի ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ:

«Սոկոլովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետաքննության նախնական վարկածի համաձայն ՝  դոցենտ Սոկոլովը նոյեմբերի 7-ին կրակել է ասպիրանտ Եշչենկոյի վրա, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը որոշել է ազատվել մարմնից և այն մասնատել: Նոյեմբերի 9-ի առավոտյան Սոկոլովին, մեջքի պայուսակով, որում եղել են կանացի կտրված ձեռքերն ու տրավմատիկ ատրճանակ, ջրից հանել են Մոկյա գետի ափամերձ հատվածում: Սուզորդները դեռ չեն հասցրել գտնել աղջկա մարմինը:

Փաստաբան Ալեքսանդր Պոչուևն ասել է, որ իր պաշտպանյալ Սոկոլովը, որ կասկածվում է աղջկա սպանության մեջ, մտադիր է խնդրել դատարանին՝  նախաքննական կալանավայր տեղափոխվելու համար:

Կրեմլը դոցենտի կողմից ասպիրանտի սպանությունը խելագար սպանություն է որակել:

ՌԴ քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ասպիրանտուհի Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ կասկածվող պատմաբան Օլեգ Սոկոլովի բնակարանից։

shantnews.am



Նման նյութեր