Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի քույր Մելանիա Պանայոտուն արձագանքել է երգիչ Էլթոն Ջոնի խոսքերին, որը հայտարարել է, որ իր եղբայրը չէր կարող ընդունել իրեն և իր սեռականությունը: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը:
«Եղբայրս հպարտ էր, որ գեյ է՝ հակառակ այն բանի, ինչ վերջերս հնարավոր է կարդացել եք», – ասել է կինը:
Նշվում է, որ հարցազրույցներից մեկում Ջորջ Մայքլը պնդել է, որ ինքը երբեք չի ունեցել բարոյական խնդիրներ իր ոչ ավանդական կողմնորոշման պատճառով: «Մի քանի անգամ թվացել է, որ սիրահարվել եմ կանանց: Հետո ես սիրահարվեցի մի տղամարդու և հասկացա, որ նա սեր չէր », – պատմել է երգիչը:
Հոկտեմբերին Էլթոն Ջոնը հայտարարում էր, որ հարբեցողությունն և թմրամոլությունը, որոնք Ջորջ Մայքլին գերեզման են հասցրել, առաջացել են ինքն իրեն և իր միասեռականության մերժումից: Ըստ աստղի խոսքերի՝ երգիչը չի ցանկացել ապրել, քանի որ իրեն «անհարմարավետ է զգացել սեփական մաշկի մեջ»:
Ջորջ Մայքլը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Մեծ Բրիտանիայի իր տանը՝ 53 տարեկան հասակում: Մահվան պատճառ են հայտարարել կարդիոմիոպաթիան և սրտամկանի բորբոքումը, ինչպես նաև լյարդի ինֆիլտրացիան: