
Աշխարհի 45 պետություն հրաժարվել է կրկեսներում կենդանիների մասնակցությամբ ներկայացումներից: Արեն Ապիկյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Կոչ եմ անում Երևանի կրկեսը նույնպես չվերաբացել:
Առաջարկում եմ արդեն կառուցված շենքը օգտագործել համերգների և շոուների համար: Օրինակ՝ Հայաստանին պակասում է լավ ազգային շոու-ներկայացում: Վստահ եմ զբոսաշրջիկների կողմից շատ պահանջված կլինի և եկամտաբերության տեսանկյունից տասնյակ անգամ ավելի հետաքրքիր բիզնես: Կրկեսը անցած դար է, եթե իհարկե դա Cirque du Soleil չի:
Մենք կրկեսի վերածելու կրկես չունենք!»: