Տիգրան Աբրահամյան. «Ապրիլյան պատերազմից հետո, Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները»
Advertisement 1000 x 90

Տիգրան Աբրահամյան. «Ապրիլյան պատերազմից հետո, Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները»

Արևելագետ Տիգրան Աբրահամյանը իր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմից հետո, Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները:

Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչ ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի:

Թալիշը լավ ավանդույթներ ունեցող համայնք է, Ղարաբաղի երբեմնի ամենահարուստ գյուղերից մեկը, մարդիկ կպած են իրենց հողին ու ջրին և նույնիսկ ապրիլյան պատերազմն ու ներկայումս առկա ռազմաքաղաքական իրադրությունը չեն խանգարում թալիշցիներին՝ վերադառնալու իրենց գյուղը:

Պետք է կպնենք, օգնենք ու մինչև վերջ աջակցենք այդ մարդկանց, այլ տարբերակ չունենք էլ»:



Նման նյութեր