Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքում գրել է.
«Դուռս նստած գիրք էի կարդում.
մեկ էլ արագ ընթացքով մոտեցավ գերմանական մի մեքենա, որի միջից բարձր հնչում էր թուրքական մեղեդիով ու հայ-ռուսական բառերով, անպատասխան սիրո մասին երգ: Մեքենայի մուգ, սև ապակին դանդաղ իջավ ներքև ու դեմս հայտնվեց վարորդի թրաշոտ ասիական դեմքը: Նրա աչքերին ակնոցներ կային: Տպավորություն էր, որ այդ ակնոցները պատրաստված էին մեքենայի նույն սև, մի քիչ փոշոտ ապակիներից, որոնց մգությունը առանձնահատուկ ընդգծվում էր՝ ասիացու բերանի երկար ու ճերմակ սիգարետի ֆոնին:
-Ստեղ, ո՞րտեղ կա վուլկանիզացիա,- առանց բարևելու, կիսամուննաթ հայացքով հարցրեց հերոսը, տեսարանից արդեն տպավորված, զարհուրած նվաստիս:
-Չգիտեմ,- շփոթված պատասխանեցի,- ես ստեղից չեմ:
-Էս մայլից չես՞:
– Ես էս երկրից չեմ, ՏՂԱ ՋԱՆ»