SoftConstruct ընկերության տվյալներ հավաքագրող հեղափոխական AJNA գործիքը փորձարկվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակում կայացած խաղերի ընթացքում:
Դեռևս ICE London ցուցահանդեսի շրջանակում մեծ արձագանք ստացած AJNA-ն ` սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, ձեռք բերեց Հայաստանի առաջնության խաղերի վերլուծության հնարավորություն: AJNA-ն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում իրականացնում է ֆուտզալի խաղերի շարունակական սպասարկումը:
Նոյեմեբրի 8-ից 10-ը «Փյունիկ» – «Շիրակ», «Ալաշկերտ» – «Արարատ», «Արարատ- Արմենիա» – «Երևան» խաղերի ընթացքում, AJNA-ն առաջին անգամ իրական խաղի ընթացքում փորձարկվեց, ինչի արդյունքում կարողացավ հավաքագրել խաղերի վիճակագրություն, որը հետագայում հնարավորություն տվեց տարատեսակ չափորոշիչներով կանխատեսումներ անել: Արդյունքում SoftConstruct-ի ինովացիոն այս հնարքը կարողացավ մեկ տեղում հավաքագրել խաղացողների խաղերի վերլուծությունը:
SoftConstruct ընկերությունը կշարունակի փորձարկել այս գործիքի հեղափոխական հնարավորություններն ապագայում:
FeedConstruct ընկերությունը, աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018 թ. հոկտեմբերի 22-ին` Մոնակոյի Սպորտել ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաև Մոնակոյի գործող իշխան, արքայազն Արբերտ II-ը: Ծանոթանալով AJNA- ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը:
Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք», AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ:
«Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ և, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղի ընթացքում ապահովում են ճշգրիտ տվյալներ, մինչդեռ աուգմենտացված հեռարձակումը բացահայտում է խաղային ընթացքի այնպիսի մանրամասներ, որոնք մարդու աչքը չի կարող տեսնել: AJNA- ի միջոցով մենք հարստացնում ենք մեր սպորտային խաղադրույքների հնարավորությունները և հավաքագրում հավելյալ վիճակագրական տվյալներ», – նշել է SoftConstruct-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:
Ավելի մանրամասն՝ vnews.am կայքում