Դիջեյ Վակցինան՝ իր երեխայի հորը՝ Կենդանաբանականի նախկին տնօրենին դատի տալու մասին. araratnews.am
Advertisement 1000 x 90

Դիջեյ Վակցինան՝ իր երեխայի հորը՝ Կենդանաբանականի նախկին տնօրենին դատի տալու մասին. araratnews.am

Օրեր առաջ դիջեյ Վակցինան՝ Արուսյակ Մկրտչյանը, լրատվամիջոցներից մեկի հետ խոսել էր իր եւ Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հարաբերությունների մասին: Նա ասել էր՝ պահանջում է Ռուբեն Խաչատրյանից հայրական որոշ պարտականությունների կատարում իր երեխայի հանդեպ:

Araratnews.am-ն այսօր դիջեյին հարցրեց՝ իր հրապարակումից հետո որեւէ տեղաշարժ կա՞: Վակցինան ասաց, որ պետք է դատի օր նշանակվի, որ հարցերին լուծում տրվի:

Վակցինայի հայտարարությունից հետո ոմանք ենթադրեցին՝  այս բողոքը Ռուբեն Խաչատրյանի դեմ սկսված արշավի շարունակությունն է: Արդյոք ենթադրությունը ճիշտ է: «Ես արշավին չեմ միացել, քանի որ մենք այդ խնդիրները վաղուց ունենք»,- ասաց Վակցինան:

Ինչ վերաբերում է երեխային վերադարձնելուն, մեր զրուցակիցն ասաց. «Այլ հարցերի չեմ պատասխանում»:

Սոնա Դավթյան

Araratnews.am