
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
Անհասկանալի է, երբ Լավրովի, Շոյգուի, Պուտինի … այցերն ու հայտարարությունները քննարկում են միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ու չեն փորձում գլուխները բարձրացնել ու չորս կողմը նայել, թե աշխարհում ինչ է կատարվում։
Եթե Լավրովը հանկարծ հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունն ու փաստորեն ասում թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում, դա արդեն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չի, այլ՝ ռուս-թուրքական։
Ու եթե Հայաստանի վարչապետն անգամ Շմայսը լիներ, էլի նույն բանը կասեին՝ ոչինչ անձնական։