Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:
«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը: Արդյոք Էրդողանը գնել է ձեզ»,- նշել է Շերը՝ նոյեմբերի 13-ի կեսօրին Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ:
https://twitter.com/cher/status/1194583943078506497?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1194583943078506497&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F995083.html