
Նոյեմբերի 10-ին լրագրող, հեռուստահաղորդավարուհի և «Матч ТВ» ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին նշել է ծննդյան օրը։ Նա 44 տարեկան է դարձել։ Հեռուստահաղորդավարուհին բազմաթիվ նվերներ է ստացել, բայց ցույց է տվել միայն մեկը, որով պարզապես հիացած է։Թինայի ընկերուհին՝ Մարգարիտա Սիմոնյանը, նրան Russia Today-ի լոգոտիպով բարձրախոս է նվիրել։
«Մարգո, սա հանճարեղ է։ Ես մեծ երազանք ունեի՝ ընտանեկան բոլոր տոներին բարձրախոսով խոսել։ Շնորհակալ եմ այսպիսի նվերի համար»,- Instagram-յան Stories բաժնում տեղադրված տեսանյութում ասում է Թինան։