
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը: Նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են:
«Կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար: Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»,- նշել է Արսեն Թորոսյանը: