Ռուս էստրադային հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին 2015թ.-ին կնոջ՝ Մարգարիտայի մահվանից հետո սիրավեպ է սկսել պարուհի Սվետլանա Ուրազովայի հետ։ Նա 22 տարով երիտասարդ է երգչից։ Շանսոնյեի շրջապատում լուրեր են պտտվում, որ նա պատրաստվում է ամուսնանալ նոր ընտրյալի հետ, թեեւ արտիստը հերքում է այդ տեղեկությունները։
«Երբ ինձ արժանի կին ընտրի, որին ես կհամապատասխանեմ, հարսանիք կլինի։ Բայց դա ձեզ չի վերաբերում»,- Միխայիլի խոսքերը մեջբերում է «Собеседник»-ը։
Շուֆուտինսկին կտրականապես չի ցանկանում խոսել նոր սիրելիի մասին։ Նա սովոր չէ կիսվել անձնական կյանքի մանրամասներով։ Այդ պատճառով սիրավեպի մասին եւս չոր է խոսում։ «Իմ ամբողջ կյանքի ընթացքում աղջիկներ են»,- նշում է արտիստը։
Կնոջ՝ Մարգարիտայի հետ Միխայիլ Շուֆուտինսկին երջանիկ ապրել է 44 տարի։ Նրանց ընտանիքն իդեալական էին համարում։ Նրանք մեծացնում էին երկու որդիներին, որոնցից մեկն ապրում է Ամերիկայում, մյուսը՝ Ռւսաստանում։ Շուֆուտինսկու կինը եւս երկու երկրում էր ապրում։ Սակայն չորս տարի առաջ նա հեռացավ կյանքից։ Նրա մահը մեծ հարված էր Միխայիլ Զախարովիչի համար։