Ալեքսանդր Գրիգորյան․ Առաջիկայում կտեսնենք, որքանով է ճիշտ որոշում կայացրել ֆեդերացիան
Advertisement 1000 x 90

Ալեքսանդր Գրիգորյան․ Առաջիկայում կտեսնենք, որքանով է ճիշտ որոշում կայացրել ֆեդերացիան

Ալեքսանդր Գրիգորյանը, որը նոյեմբերին կարող էր գլխավորել Հայաստանի հավաքականը, պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումով իր թեկնածությունից հրաժարվելը շատ ցավալի էր:

«Հայաստանի հավաքականի մասին չէի ցանկանա մեկնաբանել հասկանալի պատճառներով։ Ես ոչ մի տեղ դա չեմ քննարկել։ Ափսոսանք բառն այնքան էլ հարմար չէ: Պետք է ափսոսանք բառը բազմապատկել մի քանի անգամ և քառակուսի բարձրացնել: Մոտ ժամանակներս կտեսնենք, թե որքանով է ճիշտ որոշում կայացրել ֆեդերացիան» , – ասել է Գրիգորյանը РИА Новости -ին։

armsport.am