«Ես անբարոյական չեմ»․ Սերյաբկինան պատրաստվում է դատի տալ Մալախովին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես անբարոյական չեմ»․ Սերյաբկինան պատրաստվում է դատի տալ Մալախովին

Երգչուհի Օլգա Սերյաբկինան հայտարարել է, որ «Прямого эфира» սկանդալային հայտնի թողարկման պատճառով մտադիր է դատի տալ Անդրեյ Մալախովին: Այնտեղ նրան դասել են մարմնավաճառների շարքին եւ նույնիսկ նշել են մեկ գիշերվա գինը՝ 30 հազար դոլար։

«Алена, Блин!» հաղորդման նոր թողարկման ժամանակ Օլգան բացատրել է, որ երբեք չի մեկնաբանում իր մասին ասված ցանկացած անհեթեթություն։  Նա շատ լավ հասկանում է, որ երբ ծրագրի կամ գրառման շապիկին ինչ-որ մեկը դնում է իր դեմքը, ապա այն միանշանակ վարկանիշ կունենա։  Բայց երբ նրան դասում են թեթեւ վարքի աղջիկների հետ, Սերյաբկինային դա վրդովվեցնում է:

«Ես անբարոյական չեմ։ Յուրաքանչյուր ոք, ով կօգտագործի այս տեղեկատվությունը, կստանա արժանին: Ես դիմել եմ իրավաբանական ընկերություն, որն իմ շահերը կպաշտպանի դատարանում։  Եվ այս իրավիճակը ես ավարտին կհասցնեմ», – պատմել է Սերյաբկինան շոուի եթերում։

style.news.am