Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մոդելյեր եւ նրա անձնական խորհրդական Անջելա Քելին ջին է օգտագործում՝ նրա ոսկերչական զարդերի փայլը պահպանելու համար։ Թագուհու իդեալական կերպարի գաղտնիքների մասին Քելին պատմել է իր «Մետաղադրամի մյուս կողմը. թագուհի, մոդելյեր եւ զգեստապահարան» գրքում, գրում է Metro-ն։
«Ջինի ու ջրի կաթիլը պետք է գալիս՝ ադամանդներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար։ Միայն չասեք ոսկերչին»,- գրել է Քելին։ Նրա խոսքով՝ դա աքսեսուարների «ծառայության ժամկետը» երկարացնելու ամենահին եւ լավագույն միջոցներից է:
Աքսեսուարներին փայլ հաղորդելու համար մոդելյերը բամբակը մի փոքր թրջում է ջինով ու մաքրում թագուհու ադամանդները։ Առավել խոշոր զարդերը հարկավոր է ամբողջությամբ դնել հեղուկի մեջ՝ տարայի հատակին նախապես փայլաթիթեղ փռելով եւ պահել 20 րոպե։ Դրանից հետո զարդերը հարկավոր է թեթեւ լավանալ ջրով։
Գրքի հեղինակը նշել է, որ թագուհին բազմաթիվ փայլուն աքսեսուարներ է օգտագործում՝ թագեր մասշտաբային իրադարձությունների համար կամ բրոշեր ու վզնոցներ ամեն օր կրելու համար։