Միշել Օբաման իրեն հասարակ կին է համարում
Advertisement 1000 x 90

Միշել Օբաման իրեն հասարակ կին է համարում

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իրեն սովորական կին է համարում: Նա այս մասին ասել է Variety ամսագրին տված հարցազրույցում:

«Ես ինձ հասարակ կին եմ համարում: Առայժմ ես առաջին տիկին եմ, բայց ամբողջ կյանքումս չեմ եղել առաջին տիկին»,- ասել է Օբաման:

Բացի դրանից՝ Միշել Օբամայի խոսքով՝ ինքն իրեն համարում է փոփ-մշակույթի արտադրանք և սպառող ու գիտի, որ արձագանք է գտնում մարդկանց շրջանում: «Իմ թիմը երբ էլ ինձ մոտ է գալիս գաղափարներով, մենք սովորաբար հարց ենք տալիս՝ իսկապե՞ս դա զվարճալի է, դա մարդիկ կհասկանա՞ն»,- ասել է Միշել Օբաման:



Նման նյութեր