Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է Bloomberg-ի կողմից հրապարակվող միլիարդատերերի ցուցակը՝ գերազանցելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գեյթսին հաջովել է կրկին վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու կոչումն այն բանից հետո, ինչ Microsoft-ը 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ:
Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է ստեղծել հատուկ տիրույթ, որտեղ կպահպանվեն ռազմական գերատեսչության տվյալները:
Այժմ Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում են Ջեֆ Բեզոսը՝ 109 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բերնար Արնոն՝ 103 մլրդ ԱՄՆ դոլար: