
Ճապոնիայի ափերի մոտ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 10 կմ խորության վրա:
Տեղեկություն զոհերի կամ հնարավոր ավերածությունների, ինչպես նաև ցնցումներին հաջորդած ցունամիի վտանգի մասին չկա: