
Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Դեմիրը մասնավորապես նշել է, որ տրամաբանական չէ Ս-400-ներ գնելը և չօգտագործելը: Նա նշել է, որ ռուսական անձնակազմը գործողություններում չի ներգրավվի, այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն լինի:
Ռուսական Ս-400-ների ձեռքբերումը հուլիսի կեսերից սկսած Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ս-400-ներն ամբողջությամբ կօգտագործվեն հաջորդ տարվա ապրիլին: