Ձվի օգտակարությունը
Advertisement 1000 x 90

Ձվի օգտակարությունը

Ձվածեղը, օմլետը և ձվից պատրաստված ցանկացած ուտեստ ոչ միայն մեզ մոտ, այլև շատ երկրներում ավանդական նախաճաշի կարևոր բաղադրիչ են հանդիսանում:

Անհնար է պատկերացնել որևէ թխվածք, աղցան, որի մեջ ձու չլինի:

Որոշ մասնագետներ նույնիսկ հայտարարեցին, թե անհրաժեշտ է պայքարել և թույլ չտալ ձվի ամենօրյա գործածումը՝ պնդելով, թե ձվի կանոնավոր օգտագործումն արյան մեջ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ինչն էլ հանգեցնում է մի քանի լուրջ հիվանդությունների:  Ըստ նրա՝  սպիտակուցի և դեղնուցի խառնուրդը խթանում է սրտանոթային հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը և այլն:

Սակայն որոշ ժամանակ անց հերքվեցին նրանց պնդումները:

Ապացուցվել է, որ ձվի մեջ առկա խոլեստերինը չի անցնում արյան մեջ, հետևաբար՝ եթե չունեք նյութափոխանակության բնածին կամ ձեռքբերովի խախտումներ, ապա կարող եք հանգիստ ձու օգտագործել: Ավելին՝ կանոնավոր օգտագործման դեպքում ձվի մեջ առկա վիտամին E-ն լավացնում է սրտային մկանները և կանխարգելում քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը:

Ձուն առավել օգտակար է դեռահասների համար: Ձվի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է կրծքի քաղցկեղի առաջացումը: Ձվի մեջ առկա վիտամինների և ֆոսֆորի համադրությունն ամրացնում է մեր ատամներն ու ոսկորները, իսկ դեղնուցի մեջ առկա լյուտեինը կանխարգելում է տեսողության հետ խնդիրների առաջացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը