
Նովոսիբիրսկի դատարանը դատապարտել է խառը մարտարվեստների մարզիկ Մարկ Բելիխին և նրա ընկերուհի Եկատերինա Կուրլաևային անցորդին դաժան ծեծի ենթարկելու համար: Այդ մասին հայտնում է Sport24-ը:
Ըստ քննչական տվյալների՝ այս տարվա հունվարին Բելիխը և Կուրլաևան փողոցում հատուկ դաժանությամբ ծեծի են ենթարկել 34-ամյա մի տղամարդու: Մարզիկը նրան գցել է գետնին, աղջիկը չորս հարված է հասցրել նրան:
21-ամյա մարզիկը խստացված ռեժիմով գաղութում կանցկացնի չորս տարի, 18-ամյա Կուրլաևան՝ երկու տարի: