Իմանալ նախնիների մասին, օգտակար կլինի յուրաքանչյուր մարդու համար, ով ցանկանում է ճիշտ ընտրել իր կյանքի ճանապարհը: Կրիմինալիստ Չեզարե Լոմբրոզոյի գենետիկական հետազոտություններն ապացուցել են, որ դաժան մարդասպանների, բռնացողների և մոլագարների ցեղում արդեն եղել են հանցագործներ:
Հիմա գործնականում ոչ ոք չի կասկածում նրանում, որ տաղանդները, շնորհքները և շատ հոգեբանական որակներ անցնում են ժառանգաբար:
Իսկ աստղագուշակները վստահ են, որ ժառանգներին անցնում են ոչ միայն հիվանդությունները, արտաքին հատկանիշները և նախնիների տաղանդներ, այլ շատ դեպքերում՝ նաև ճակատագիրը, որոնք հաճախ պատասխան են տալիս իրենց ծնողների, պապերի և նախապապերի մեղքերի համար:
Առաջին սերունդ – դա մենք ենք
Առաջին սերունդը կապված է Արեգակի, մեր մոլորակային համակարգի կենտրոնի, էներգիայի աղբյուրի և կյանքի սիմվոլի հետ:
Երկրորդ սերունդ – դա մեր ծնողներն են (2 մարդ)
Հայրերն ու մայրերը կապված են Լուսնի հետ, որը մեծ ազդեցություն է գործում էմոցիոնալ աշխարհի ձևավորման վրա:
Երրորդ սերունդ – դա մեր պապերն ու տատերն են (4 մարդ)
Այս սերնդի հետ կապված է Մերկուրին, որի տիրապետության տակ են գտնվում շփման, ուսման, ինֆորմացիայի փոխանակման ոլորտները:
Չորրորդ սերունդ – նախապապեր և նախատատեր (8 մարդ)
Այս սերունդը գտնվում է Վեներայի տիեզերական խնամակալության տակ: Եթե չորրորդ սերնդի նախնիները հարուստ են եղել, ապա նրանց ժառանգները նույնպես հարուստ կլինեն, իսկ եթե նրանք մեղք են գործել նյութական մասով, ապա այդ մեղքը կընկնի նաև ցեղի շարունակողների վրա և թույլ չի տա ոչ ոքի հարստանալ:
Հինգերորդ սերունդ – նախանախապապեր և նախանախատատեր (16 մարդ)
Հինգերորդ սերունդը գտնվում է Մարսի իշխանության ներքո, որի հետ կապված է կամքի ուժը, էներգիան, դրված նպատակին հասնելու և հաղթելու ունակությունը:
Վեցերորդ սերունդ – դրանք մեր նախապապերի պապերն են (32 մարդ)
Վեցերորդ սերունդը կապված է Յուպիտերի` իշխանության, հեղինակության, հոգևորականության և աշխարհընկալման մոլորակի հետ: 32 թիվը սիմվոլիկ ձևով ներկայացնում է մարդու ատամները: Շուտ ընկած ատամները խոսում են այդ սերնդի հետ կապի վերանալու մասին:
Յոթերորդ սերունդ – դրանք մեր նախապապերի նախապապերն են (64 մարդ)
Մեզանից ժամանակային իմաստով ամենահեռավոր սերունդը կապված է Երկրից առավելագույնս հեռու գտնվող մոլորակի` Սատուրնի հետ: Ամենալուրջ սերունդն է:
Ինչպես են այս 7 սերունդները (126 մարդ) ազդում մեր կյանքի վրա:
1-ին սերունդ. դա մենք ենք, մեր «Եսը», Էգոն: Կապված է Արեգակի էներգիայի հետ:
2-րդ սերունդ. ծնողները (երկուսը` այսինքն՝ զույգ):
Կապված է Լուսնի էներգիայի հետ: Հենց նրանք են ձևավորում մեր շրջապատը, էմոցիոնալ վերաբերմունքն աշխարհին, առողջության պոտենցիալը: Դա նաև հետագա հարմարվողականության հնարավորությունն է` կյանքում իր տեղը գտնելու կարողությունը:
3-րդ սերունդ. տատիկներ և պապիկներ (4 մարդ):
Նրանք փոխանցում են մեզ ընկալման կարողությունները, ինտելեկտուալ հնարավորությունները, ինչպես նաև՝ շփվելու կարողությունը:
4-րդ սերունդ. նախապապեր և նախատատեր (8 մարդ):
Նրանք ձևավորում են մեր ճակատագրում սերը, ներդաշնակության մեջ ապրելու հմտությունը, ինչպես նաև ֆինանսական բարեկեցության մակարդակը:
5-րդ սերունդ. նախանախապապեր և նախանախատատեր (16 մարդ):
Մեզ են փոխանցում կամք, հաղթելու ցանկություն և հմտություն:
6-րդ սերունդ. մեր նախապապերի պապերը (32 մարդ):
Արտացոլում են մեր ճակատագրում կապը սովորույթների, գիտելիքների, սկզբունքների հետ: Ինչպես նաև մեզ են նվիրում սոցիալական բարձունքներ:
7-րդ սերունդ. մեր նախապապերի նախապապերը (64 մարդ):
Հենց այս սերունդն է ձևավորում մեր ամբողջ ճակատագիրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը