4 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել ոսկորների և հոդերի ցավից
Advertisement 1000 x 90

4 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել ոսկորների և հոդերի ցավից

Ոսկորների և հոդերի ցավը կարող է քրոնիկական բորբոքման և առողջական տարբեր խնդիրների հետևանք լինել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են էականորեն ազդել կյանքի որակի վրա ցավի ուժգնության պատճառով: Ցավի պատճառ կարող են լինել նաև վնասվածքները, հոդատապը, արթրիտը, աուտոիմուն հիվանդությունները:

Կայքի հաղորդմամբ՝ առաջարկվող միջոցը կարող է օգնել ազատվել ցավից: Դրա բաղադրիչների ցանկում նաև իմբիր է ներառված, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը, մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հոդերի և ոսկորների առողջության համար:

Քրքումը ևս հակաբորբոքային միջոց է համարվում: Նշի կաթը հարուստ է կալցիումով, որի բավարար մակարդակը կարևոր է ոսկորների ու ատամների առողջության համար: Եթե չեք կարողանում նշի կաթ գտնել, այն կարող եք փոխարինելով քունջութի կաթով. քունջութի սերմերը ևս հարուստ են կալցիումով:

Բաղադրիչներ

  • կես թեյի գդալ իմբիրի թարմ արմատ
  • 1 մեծ գազար
  • 1 թեյի գդալ քրքում
  • 250 մլ նշի կամ քունջութի կաթ
  • ցանկության դեպքում կարող եք մի փոքր դարչին, մշկընկույզ կամ վանիլին ավելացնել:

Ինչպես պատրաստել: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 50-60 մլ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Ցանկության դեպքում կարող եք մի փոքր ջուր ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը