Հայերի ներկայությունը Միջերկրական ծովի Մալթա և Սիցիլիա կղզիներում գալիս է դեռևս միջնադարից:
Իտալիայի կազմում գտվող Սիցիլիայում և Մալթա պետությունում կան փոքրաթիվ հայկական համայնքներ: Այդուհանդերձ, քիչ չեն նրանք, ովքեր համայնքի անդամ չեն, հայերեն չեն խոսում, բայց արտաքուստ ունեն հայկական դիմագծեր և կրում են Արմենիա ազգանունը:
Քիչ չեն նաև Արմենիա անունով ռեստորանները, օրինակ՝ Al Porto Armenia-ն, որը գտնվում է Սիցիլիայում, Պացալլո քաղաքի մոտ: Արմենիա, որովհետև սեփականատիրոջ ազգանունն է:
Արմենիա… Կիլիկյան թագավորության ժամանակներից է:
Միջնադարում խաչակիրների հավատարիմ բարեկամը քրիստոնեական հայկական Կիլիկիան էր:
Քիչ չէին նաև խառը ամուսնությունները՝ եվրոպացիների և կիլիկյան հայերի միջև: Օրինակ՝ կարելի է հիշատակել Մալթյան Ուխտի ներկայացուցիչների և հայերի ժառանգների միջև ամուսնությունները:
Արդյունքում, Մալթայի և Սիցիլիայի շատ բնակիչներ կիսով չափ հայ են, կրում են Արմենիա ազգանունը:
Կիլիկյան թագավորության անկումից հետո հայերի ներկայությունը Եվրոպայում մեծացավ:
Ներկայումս Մալթայում ապրում է 400 հայ: Սակայն բնակչության այն հատվածը, որը կարող է լինել կիսով չափ հայ, և որի մասին չի կռահում՝ 6 հազար է:
Քիչ չեն նաև Արմենիա ազգանունով հայտնի մարդիկ: Նրանցից է՝ Պաոլո Արմենիան՝ իտալական ֆուտբոլի հայտնի մենեջերը: Նա անցած տարի դարձավ «Կրեմոնեզե» իտալական թիմի գլխավոր տնօրենը:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը