
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ կայանալիք հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի ոգին է ու առաջատարը։ Ես նրան համարում եմ նաև եվրոպական մակարդակում շատ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Սակայն միայն Հենրիխը չէ, որ բաց է թողնելու վաղվա խաղը։ Կան կարևորագույն ֆուտբոլիստներ հավաքականի համար, ովքեր նույնպես չեն խաղալու»,- ասել է Խաշմանյանը։