Գյումրու «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող կառույցները կանձնագրավորվեն: Անձնագրերում կներառվի կառույցի պատմությունը, չափագրումը, կառուցողի մասին տեղեկությունը, հատակագիծն ու պետական պահպանության փաստաթուղթը, սակայն մինչ այդ կվերահաշվառվեն քաղաքի պատմական կառույցները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գյումրու գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանը:
Գյումրիում որոշ շինություններ նախկինում էլ անձնագրավորված են եղել, ունեցել են մանրակերտեր, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո դրանք չեն պահպանվել:
«Պատմական կառույցները տարիներ առաջ հաշվառվել են, բայց հետո դրանք դարձել են վթարային կամ գտնվում են փլուզման եզրին, որոշները նույնիսկ արդեն չկան, շատ կառույցներ էլ ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցանկում»,-նշեց նա։
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարան
Ճարտարապետը կարևորեց նոր ցանկ ունենալու անհրաժեշտությունը, որում նախատեսում են ներառել նաև խորհրդային շրջանում կառուցված, պատմական նշանակություն ունեցող որոշ շինություններ:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am