Լավ լուր… գտնվել է կինոյի տղան՝ հերոսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լավ լուր… գտնվել է կինոյի տղան՝ հերոսը

Լավ լո՜ւր

2019 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակվեց նյութ, որտեղ «Ռազմական Արխիվ 1990-1994»-ը փորձ կատարեց գտնել Դմիտրի Սինեցկու «Օտար պատերազմ» պատմվածքում նկարագրված փոքրիկ հերոսին։

Ժամեր անց էջին համեստ մեկնաբանություն հայտնվեց՝ «Դա ես եմ»։

Եւ այսպես ՝

ՍՈՒՐԵՆ ԳԱՐԱՔՅԱՆ

Ծնվել է 1984 թվականի մարտի 21-ին, Ստեփանակերտում, որտեղ բնակվում է առ օրս։

Պատերազմի տարիներին Սուրենի հայրը ռազմական լրագրող եր «Ղարաբաղ» թերթի թղթակից, և հենց այդ պատճառով նրանք հայտնվեցին ռուս լրագրողների հետ մամուլի սենյակում։

Սուրենը խոստովանեց, որ լավ չի հիշում կոնկրետ այդ օրը, բայց մեծերի պատմածից գիտի՝ այդ օրը նրանց չհաջողվեց նստել ուղղաթիռ։

Ու փոքրիկ տղան մնաց ռմբակոծվող Ստեփանակերտում։ Նրա մանկական հուշերում մնացել են ինքնաթիռները, որ ռումբ էին գցում շենքերի տանիքներին։

«Հետո, մենք երեխաներով դուրս էինք վազում, տեսնենք՝ ո՞ւր է ընկել ռումբը»,- պատմեց Սուրենը, ով առ այսօր անհանգստություն է ապրում անգամ քաղաքացիական ինքնաթիռներ տեսնելիս։

Հետո ծնողներին հաջողվում է ռազմական ինքնաթիռով դուրս ուղարկել փոքրիկ որդուն անվտանգ տեղ։

Սուրենը մեծացավ, համալսարան ավարտեց, դարձավ իրավաբան՝ հեղինակի կանխագուշակումը չկատարվեց։ Ժամկետային ծառայությունը անցավ Արցախի զորամասերից մեկում։

Ունի փոքր բիզնես ու հրաշալի ընտանիք՝ կին և 2 երեխա։

Ապրիլյան պատերազմի մասնակից է։

Ռազմական արխիվ 1990-1994