Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՈՒսանողների միջազգային օրվան ընդառաջ կայացավ Միհրան Ծառուկյանի «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգը Հայաստանում: Միջոցառմանը մասնակցում էին հայտնի երաժիշտներ, «Amaras» և «Swag dance» պարային խմբերը, ինչպես նաև հատուկ հյուրեր, ովքեր դուետներով հանդես եկան երգչի հետ: Համերգի պրոդյուսերը և բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն էր, երաժշտական պրոդյուսեր` Մարտին Միրզոյան, հագուստների նկարիչ` Արամ Նիկոլյանը, խորեոգրաֆներ` Վիկա Մարտիրոսյանն ու Հովհաննես Սարգսյանը: Գեղեցիկ համերգի ֆոտոշարքը դիտեք ԿամոԲլոգում:
Ամբողջությամբ՝ kamoblog.tv