Աստվածաշնչից մեջբերում անելու համար ֆին պատգամավորին դատում են
Advertisement 1000 x 90

Աստվածաշնչից մեջբերում անելու համար ֆին պատգամավորին դատում են

Ֆինլանդիայի ոստիկանույթունը քրեական գործ է հարուցել ընդդեմ ֆիննական խորհրդարանի պատգամավոր Päivi Räsänen-ի, որը հակաճառել է տեղական լիբերալ-լութերան եկեղեցուն, պնդելով, որ վերջինս սխալ է թույլ տվել՝ սատարել և մասնակցել է հունիսին ԼԳԲՏ համայնքի շքերթին: Խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Päivi Räsänen-ը իր ընդդիմախոսությունը լրացրել է աստվածաշնչյան քառյակով, որը օրենքի ներկայացուցիչները համարել են վտանգավոր, որակել «ատելության հանցանք» և քրգործ են հարուցել:

Մեջբերումը եղել է Հռոմեացիներին ուղղված Թղթից, որտեղ միասեռ հարաբերությունները համարվում են անառակություն:

Պատգամավորին կարող են մեղադրել «էթնիկ քարոզչություն» հոդվածով, որը Ֆինլանդիայում քրեական է: Պատիժը՝ տուգանք, կամ 2 տարվա ազատազրկում:

Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության կին-ղեկավարն անդրդվելի է, պատրաստ է պայքարել դավանանքի ազատության, քրիստոնյա համայնքի իրական իրավունքների համար:

Նշենք, որ այսօր ձախ հայացքներ ունեցողներից շատերն են գտնում, որ Աստվածաշունչը խախտում է «քաղաքական կոռեկտություն» կոչվող եզրույթը: Աստվածաշնչի դեմ պայքարում են ԼԳԲՏ համայնքը, ֆեմինիստուհիները, հեթանոսները, աթեիստները: Քրիստոնյաների հակառակորդների թիվն ավելանում է. պնդում են, որ Աստվածաշունչը սահմանափակում է իրենց իրավունքները և ազատությունները:

gcshelp.org

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր