Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել Է Coty Inc. կոսմետիկայի ֆրանս-ամերիկյան արտադրողին: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:
Բաժնետոմսերի 51 տոկոսի դիմաց Ջեններն ստացել Է 600 միլիոն դոլար: Coty-ն կստանձնի Kylie Cosmetics-ի ամբողջ պատասխանատվությունը, իսկ Քայլին կզբաղվի կրեատիվով եւ հաղորդակցություններով: Գործարքի հաստատվելուց հետո Coty-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) աճել են 2,6 տոկոսով: Kylie Cosmetics ընկերությունն ստեղծվել Է 2015 թվականին, երբ Ջենները դեռ դեռահաս Էր:
Սկզբում Kylie Cosmetics-ը վաճառում Էր հեղուկ շրթներկից եւ շուրթերի համար մատիտից բաղկացած հավաքածու: Այժմ ընկերությունն առաջարկում Է արտադրանքի ընդարձակ հավաքածու՝ կոպերի գելերից մինչեւ դեմքի սկրաբներ:
Սկզբնապես Kylie Cosmetics-ն իր արտադրանքն իրացնում Էր միայն Համացանցի միջոցով, սակայն 2018 թվականին սկսել Է այն վաճառել նաեւ Ulta ռեթեյլերի միջոցով, որը բաղկացած Է 1,1 հազար խանութից:
Մարտ ամսին Forbes հրատարակությունը Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին, ճանաչել Է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր կինը, որն իր կարողությունը վաստակել Է ինքնուրույն: