Insider.pro-ն կազմել է աշխարհի 14 ամենաշքեղ զբոսանավերի ցանկը։
Mercedes-ը միավորվեց նավեր արտադրող Silver arrows marine ընկերության հետ՝ այս զբոսանավը ստեղծելու համար։ Արտադրվելու է զբոսանավի ընդամենը 10 օրինակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1.7 մլն դոլար։ Նստատեղը նախատեսված է 10 մարդու համար։
Microsoft ընկերության հիմնադիրներից Պոլ Ալենը Octopus անունը կրող այս զբոսանավի սեփականատերն է։ Այն գնելու համար Ալենը 200 մլն դոլար է ծախսել։
Զբոսանավի վրա կա լողավազան, երկու ուղղաթիռ և կինոթատրոն։ Նավի վրա կա նաև բասկետբոլի դաշտ և ձայնագրման ստուդիա։
Այս զբոսանավի նախագիծը մշակվել է ճարտարապետ Յահի Հադիդի և նավեր արտադրող գերմանական Blohm+Voss ընկերության համատեղ ջանքերով։ Այս նախագծով կառուցվելու է 5 զբոսանավ, որոնց երկարությունը կազմելու է 89 մետր։ Նախատեսված է դրանում կառուցել լողավազան և ջակուզի։
Նախորդ տարի Ջեյ Զին և Բեյոնսեն սեպտեմբերյան իրենց հանգիստն անցկացրին այս զբոսանավի վրա, որը հայտնի է Galactica Star անունով։ Զբոսանավի արժեքը կազմում է 73 մլն դոլար. այն տեղավորում է 12 մարդ։
Վերջերս Heesen ընկերությունը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ Galactica Super Nova զբոսանավը։ Այն կունենա 6 մետր խորությամբ լողավազան։ Զբոսանավի արժեքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում։
90 մետրանոց Moonstone զբոսանավը տեղավորում է 12 անձի։ Այն ունի լողավազան, մարզասրահ, ջակուզի, սպա, կինոթատրոն և տարածք ուղղաթիռի համար։
Silver Fast զբոսանավը կարող է 18507 կմ տարածք անցնել միայն մեկ լիցավորմամբ։ Նախնական արժեքը կազմում է 90 մլն դոլար։
Մինչ այժմ, սակայն, անհայտ է, զբոսանավը կարտադրվի՞, թե՞ ոչ։ Նախատեսվում է կառուցել 9 խցիկ, սոլյարի, բաց կինոթատրոն, տարածք ուղղաթիռի համար և 8 հոգու համար նախատեսված ջակուզի։
Ավտոմոբիլային հայտնի դիզայներ Հենրիկ Ֆիսկերը զբոսանավ է կառուցում, որում նախատեսում է կառուցել սպա կենտրոն, մի քանի բար և ջակուզի։
Կարող է տեղավորել 12 ուղևորի և անձնակազմի 11 անդամի։ 2018թ. զբոսանավը կարող եք գնել 37 մլն դոլարով։
Azzam՝ աշխարհի ամենամեծ մասնավոր զբոսանավը։
Սեփականատիրոջ անունը հայտնի չէ, սակայն շատերը ենթադրում են, որ այն պատկանում է Աբու Դաբիի թագավորական ընտանիքին։ Արժեքը գնահատվում է 600 մլն դոլար։
106 մետրանոց այս զբոսանավի նախագծի մեջ մտնում են մարզասրահ և բար։ VIP համարը և 6 սենյակները տեղավորում են 18 մարդու։
Զբոսանավը ստացել է Stiletto անվանումը։ Նախատեսվում է կառուցել երկու լողավազան, որոնցից մեկը փոքրիկ ջրվեժ կունենա։
Ռոման Աբրամովիչի զբոսանավը, որը հայտնի է Eclipse անունով, ըստ բամբասանքների, արժե 500 մլն դոլար։
Իր մեծությամբ այն աշխարհում երկրորդն է։ Կա 24 խցիկ հյուրերի համար, պարահրապարակ և մի քանի ջակուզի։
Shaddai զբոսանավն առանձնանում է իր յուրահատուկ տեսքով։
Նախագծի հեղինակն իտալացի Գաբրիել Տերուցին է։
Sunseeker զբոսանավը ցանկում ներկայացվածների հետ չի կարող համեմատվել երկարությամբ, սակայն նրանց չի զիջում իր շքեղությամբ։
Այստեղ կա բար, ջակուզի։
Ascendance զբոսանավն առաջին անգամ հանրությանը կներկայացվի սեպտեմբերի վերջին Մոնակոյում։